Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 սեպտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

ժամը 09։30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհդակցություն։

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանի ասուլիսը։ Թեմա. Չինաստանում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր. սպասվող միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

Ժամը 12:00-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Կարեն Դուրգարյանը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին կստորագրեն համագործակցության հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Հուշագրով «Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիան պարտրաստակամություն են հայտնում նպաստելու երկու հաստատություններում կատարողական արվեստի զարգացմանը, թատրոնների միջև համագործակցության խթանմանը։ Հուշագրի ստորագրմանը կհաջորդի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչի մամուլի ասուլիսը։ ՀՀ ԿԳՄՍՆ: 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում