Ցանկանում եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակի. Իրաքի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ցանկանում եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակի. Իրաքի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմից։

«Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով:

Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն առավել բարձր մակարդակների՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում»:
 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում