Ասիա

Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգը շնորհավորել են Հայաստանի անկախության օրը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգը շնորհավորել են Հայաստանի անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Անկախության օրվա առթիվ:

«Երկու Սուրբ Մզկիթների պահապան թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ու թագաժառանգ և վարչապետ Նորին Արքայական Մեծություն արքայազն Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: 

Երկու Սուրբ Մզկիթների պահապանը և թագաժառանգը Խաչատուրյանին մաղթել են քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Սաուդյան Արաբիայի կառավարության կայքէջում տարածած հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում