Հայաստան

Քուվեյթի էմիրը, թագաժառանգը և վարչապետը շնորհավորական հեռագիր են հղել ՀՀ նախագահին անկախության տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի էմիրը, թագաժառանգը և վարչապետը շնորհավորական հեռագիր են հղել ՀՀ նախագահին անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քուվեյթի Պետության էմիր շեյխ Մեշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր աս-Սաբահը, թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահը և վարչապետ շեյխ Ահմադ Աբդուլլահ Ալ-Ահմադ աս-Սաբահը շնորհավորական հեռագիր են հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին Անկախության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Kuna» լրատվական գործակալությունը։

«Նորին Մեծություն էմիր շեյխ Մեշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր աս-Սաբահը, Նորին Մեծություն թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահ և Նորին Մեծություն վարչապետ շեյխ Ահմադ Աբդուլլահ Ալ-Ահմադ աս-Սաբահը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝երկրի ազգային տոնի կապակցությամբ»,- նշում է գործակալությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում