Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 21, ԱՆՈՆՍ

Պետական կառույցներ

Ժամը 15:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։ Ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից կներկայացվի նաև ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ամփոփելով Մայր աստվածության գաղափարը նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։ Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ցուցադրության գլխավոր հովանավորն է «Կերոն» զարգացման հիմնադրամը։ Փակ շրջայցը նախատեսված է միայն լրատվականների համար և հանրայնացման ու տարածման ենթակա չէ: 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:30-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա երգչախմբային հետազոտական շրջայցի /Study tour to Armenia for conductors and vocal leaders-ի/ բացման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանում առաջին անգամ կկայանա երգչախմբային հետազոտական բացառիկ շրջայց, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-26-ը Երևանում՝ Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի (European Choral Association) հավատարմագրմամբ: «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ- նախագահ՝ Կարինե Դավթյան, հեռ.+374 55 57 14 05:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում