Քաղաքականություն

Իրանի նախագահը շնորհավորել է Հայաստանին անկախության տոնի առիթով

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը շնորհավորել է Հայաստանին անկախության տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն: 

Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: 

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկու երկրները լավ հարևաններ են»,–նշել է  Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղղված ուղերձում: 

Նախագահին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին: 

Փեզեշքիանը նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում