Սեպտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 սեպտեմբեր,  2024            

 

ՀՀ ԱԺ

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները թեմայով: Քննարկմանը հրավիրված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Հանդիպումը բաց է լուսաբանման համար։ Քննարկումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության էջում՝ ուղիղ հեռարձակմամբ։ 

Պետական կառույցներ

Ժամը 9:30-ից «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր աշխատանքը կշարունակի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը /սեպտեմբերի 17-20/: Գագաթնաժողովին կհյուրընկալի 1000 մասնակցի 55 երկրից: 

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Երևանում կայանալիք մենահամերգին ընդառաջ՝ տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին կմասնակցի նաև համերգի հատուկ հյուր, Կալգարիում անցկացվող Էսթեր Հոնենսի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող, նորվեգական Թրոմսյո քաղաքի 4-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, դաշնակահար Գեորգի Չաիձեն:

Ժամը 14:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ջերմուկ համայնքի կարիքները, հնարավորություններն ու մարտահրավերները․ համայնքում. ձևավորվել է այլընտրանքային զարգացման աշխատանքային խումբ» թեմայով։ Բանախոսներ՝ Ջերմուկի այլընտրանքային զարգացման աշխատանքային խմբի համակարգող Շիրակ Բունիաթյան, քաղհասարակության զարգացման և ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյան, իրավապաշտպան, համայնքային զարգացման փորձագետ Օլեգ Դուլգարյան:

Մշակույթ

Ժամը 11:00-ին  Ազգային գրադարանի թամանյանական փոքր դահլիճում /Տերյան 72/ կկայանա «Հայ-եվրոպական գրական-թարգմանական կապեր» խորագրով հանրային բանախոսություն։ Բանախոս՝ արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյան։ Սա Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի կազմակերպած հերթական միջոցառումն է, որի ընթացքում կարող եք ծանոթանալ նաև թամանյանական մեծ ցուցասրահում բացված եվրոպական գրականության հատընտիր նմուշների ցուցադրությանը։ 

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում /Տերյան 72/ տեղի կունենա «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված անվանի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ծննդյան 80-ամյակին և նրա հիմնադրած միջազգային բարեգործական հիմնադրամի 30-ամյակին։ 2024-ի հոկտեմբերին տեղի կունենա Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» XXI փառատոնը: Մեր համերգի մասնակիցներն այն պատանի երաժիշտներն ու նկարիչներն են, որոնք հոկտեմբերին մեկնելու են Մոսկվա ներկայացնելու Հայաստանը «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնին:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

ժամը 10։00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կմեկնարկի «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները» խորագրով աշխատաժողովը։ Միջոցառմանը զեկուցումներով հանդես կգան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ՀԿ ներկայացուցիչներ։ Զեկուցմամբ հանդես է գալու նաև ԱԺ պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը։

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում