Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, տնտեսվարողի կողմից դատարան բողոքարկումը չի տալու տարկետման հնարավորություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրության ուղղությամբ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի կատարումը հնարավոր է կասեցնել դատարանի կողմից և տնտեսվարողը հնարավորություն ունի շարունակելու իր գործունեությունը։

«Ցավոք, որոշ մեր տնտեսվարողներ օգտվում են տվյալ ընձեռված հնարավորությունից։ Չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունն էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի և առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են և այդպիսով ստանում են ինչ-որ ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն։ 

Ներկայացվող նախագծերով առաջարկվում է լուծել այս խնդիրը և նախատեսել, որ այդ ոլորտներում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման։ Հետևաբար՝ դատարան բողոքարկումը չի տալու այդ տարկետումը»,-ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ դա վերաբերվելու է արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրերին, ինչպես նաև կազմակերպությունների, շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումն ամբողջովին կամ մասնակի դադարեցնելու վերաբերյալ որոշումներին, եթե հրդեհային օրենսդրության խախտումներն անմիջականորեն կամ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության։ 

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի խոսքով՝ նախագծով պարտադիր կոնսերվացման պահանջ է դրվելու չշահագործող արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, կսահմանվի ժամկետներ և պատասխանատվություն պահանջը խախտելու համար։

«Ներկայացված նախագիծն ուղղակիորեն առնչվում է կառավարության նախորդ նիստի ընթացքում հնչեցրած այն մտքի հետ, ըստ որի՝ քայլ առ քայլ պետք է վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք մինչ այժմ թույլ չեն տվել հրդեհների և տեխնիկական անվտանգության ոլորտում ապահովել ամբողջական վերահսկողություն՝ պաշտպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը ոչ բարեխիղճ գործունեության հետևանքով առաջացած ռիսկերից»,-եզրափակեց Պետրոս Մարտիրոսյանը։

 

Հայերեն

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան