Սեպտեմբերի 19-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 սեպտեմբեր,  2024            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

ժամը 10:00-ից  «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր աշխատանքը կշարունակի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը /սեպտեմբերի 17-20-ը/: Գագաթնաժողովին կհյուրընկալի 1000 մասնակցի 55 երկրից: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:45-ին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունում կկայանա մամուլի ասուլիս: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։ Այցի թեմաներն են աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ Ասուլիսի ընթացքում Միխայել Ռոթը կներկայացնի իր այցի նպատակներն ու արդյունքները։ Լեզուն՝ գերմաներեն-հայերեն։ Մուտք գործելու համար պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ՝ լուսանկարով։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) ԵՊՀ-ն, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայկական ուսումնասիրությունների ծրագրի (ԱՄՆ) և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի (Լեփսիուսհաուս, Գերմանիա) հետ համագործակցության շրջանակում հրավիրում է մասնակցելու ավստրիացի գրող և մարդասեր Ֆրանց Վերֆելի՝ 1915 թ. թուրքական ջարդարարների դեմ Կիլիկիայի սահմանակից Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարի մասին պատմող «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն: Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ 

Ժամը 13:00-ին ԵՊԲՀ-ի՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող դահլիճում ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից կանցկացվի «Մարդու պապիլոմավիրուսային վարակի կանխարգելման հիմնական մոտեցումները» թեմայով համաժողով: ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին 010 301 000 ներքին 211:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում