Հայաստան

Փաշինյանն ընդունել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու Պուտինի հրավերը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ընդունել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու Պուտինի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը կմասնակցի հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ 

«Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերին Կազանում և ընդունել եմ հրավերը»,- Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա ընդգծեց, որ սա առաջին անգամն է լինելու, որ Հայաստանը մասնակցություն կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդուհանդերձ նա ընդգծեց, որ Հայաստանն այս պահին ԲՐԻԿՍ-ի հետ ինտեգրվելու օրակարգ չունի։

Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողով տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում