Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 սեպտեմբեր,  2024            

Պետական կառույցներ

Ժամը 07:50-ին Հանրապետության հրապարակից ավտոբուսները հավատարմագրված լրագրողներին տեղափոխեն «Մերիդիան» էքսպո կենտրոն (Ոսկերիչների 1), որտեղ տեղի է ունենալու Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովին կհյուրընկալի 1000 մասնակից 55 երկրից: Մուտք գործելու համար պարտադիր է անձնագրի առկայությունը

Գրանցում՝ ժամը 08:00-09:30 (անհարժեշտ է տեղում լինել մինչ 9:30-ը) Ուղերթ Ավտոկայանատեղի՝ հասանելի է սահմանափակ քանակությամբ 

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Արենի փառատոն» հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանի, Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանի, «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանի ասուլիսը։ Թեմա. Գաթայի փառատոն. իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին ՀԲԸՄ-ում տեղի կունենա «Մեծ ֆինանսական երկխոսություն. վենչուրային կապիտալ և կապիտալի շուկաներ» խորագրով միջոցառում։ Միջոցառման ժամանակ ներկաները կբացահայտեն հայաստանյան start up էկոհամակարգը, ներդրումային հնարավորություններն startupներում և կծանոթանան բորսաներում ներդրումներ կատարելու ամբողջական գործքիքակազմին։ Միջոցառման կազմակերպիչներն են Freedom Broker Armenia-ն և BANA Angels-ը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես կգան Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը, Freedom Broker Armenia փոխտնօրեն Էդուարդ Սաֆարյանը, BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը, Formula VC գլխավոր գործընկեր և համահիմնադիր Կարեն Վարդանյանը, Formula VC գլխավոր գործընկեր և համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, բիզնես հրեշտակ Անի Ասատրյանը և այլ փորձագետներ։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում (ԵՊՀ գլխավոր մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ երգչախմբային հետազոտական շրջայցի (Study tour to Armenia for conductors and vocal leaders) վերաբերյալ: Բանախոսներ՝ «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարինե Դավթյան, Լիբանանի «Ֆայհա» ազգային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պարգև Թասլաքյան և Երգչախմբային երաժշտության միջազգային ֆեդերացիայի (Vice president International federation for choral music) փոխնախագահ Ռուլա Աբու Բաքեր։ Բանախոսները կանդրադառնան աշխարհի ամենահարուստ մշակութային պատմությունն ունեցող երկրներից մեկում՝ Հայաստանում առաջին անգամ կայանալիք երգչախմբային հետազոտական բացառիկ շրջայցին, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-26-ը Երևանում՝ Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի (European Choral Association) հավատարմագրմամբ։ Սեպտեմբերի 21-ին՝ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա  Study tour to Armenia for conductors and vocal leaders-ի բացման հանդիսավոր արարողությունը։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ինչպիսի՞ քաղաքական աշուն է սպասվում Հարավային Կովկասում» թեմայով: Ու՞ր հասան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները։ Տարածաշրջանում ի՞նչ նոր փոփոխություններ կարող են տեղի ունենալ Հարավային Կովկասում Վաշինգտոնի ակտիվացման ֆոնին: Ի՞նչ ազդակներ է ուղարկել Մոսկվան Հայաստանին ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ, այս հարցերին կպատասխանի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։

 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ