Իրավունք

«Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

«Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածում գործող «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի՝նախնական տեղեկություններով՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասացին ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանությունից նշել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրում է ուղեփակոց։

«Տեղում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապահովում են աշխատանքի բնականոն ընթացքը, սակայն «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները փորձ են արել խոչընդոտել դրանք՝ իրականացնելով անհնազանդության ակցիա:

ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգը պահելու ժամանակ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով (ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը) նախատեսված արարքի համար 15 անձի բերման է ենթարկել բաժին»,- նշել են ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում