ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձոր, հանդիպել մարզպետի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 16-ին Հանրապետության հարավային շրջաններ կատարած ավանդական շրջագայության շրջանակում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, միջտարածաշրջանային համագործակցության նշանակալի ներուժը երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում։

«Հատկապես նշվել է Վայոց Ձորի մարզի և Ռուսաստանի գործընկեր շրջանների փոխգործակցության դրական օրինակը», - հաղորդել է ՌԴ դեսպանությունը։

Բացի այդ, նաև նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը: 

Հայերեն Español فارسی Русский Türkçe 中文