Մշակույթ

Հայազգի ռեժիսոր Սթիվ Զայիլյանն «Էմմի» մրցանակի է արժանացել «Ռիփլի» մինի սերալի համար

2 րոպեի ընթերցում

Հայազգի ռեժիսոր Սթիվ Զայիլյանն «Էմմի» մրցանակի է արժանացել «Ռիփլի» մինի սերալի համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվ Զայիլյանն «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն ռեժիսոր Netflix-ի «Ռիփլի» մինի սերիալի համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deadline հրատարակությունը։

Մրցանակը ստանալիս իր ելույթում Զայիլյանն իր հիացմունքն է հայտնել Իտալիայի գեղատեսիլ բնությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իր դերասանական կազմին և նկարահանող անձնակազմին։

«Իտալիայում «Ռիփլի»-ն նկարահանելն արդեն իսկ մրցանակ էր։ Դա նման էր երազի։ Դրանից հետո ինձ այլևս ոչինչ հարկավոր չէր։ Այս աշխատանքն ինքնին մրցանակ էր, և այնուամենայնիվ, ես գնահատում են այս պատիվը և այն կիսում եմ բառացիորեն հարյուրավոր մարդկանց հետ, որոնք աշխատել են «Ռիփլի»-ի վրա», - ասել է Զայիլյանը։

Ութ մասից բաղկացած մինի սերիալը հիմնված է Պատրիսիա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլի» վեպի վրա։ Գլխավոր դերում հանդես է եկել իռլանդացի դերասան Էնդրյու Սքոթը։

Սեպտեմբերի 15-ին կայացած «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դրամա է ճանաչվել «Սյոգուն» պատմական հեռուստասերիալը, իսկ լավագույն կատակերգություն՝ «Հնարքներ» հեռուստասերիալը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում