Սեպտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 սեպտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ից ԱԺ 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00:

 

ՀՀ նախարարություններ

Ժամը 09։15-ին  ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի մամուլի ասուլիսը։ 

 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դեյվիդ Տուրցի, Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի, Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի ասուլիսը։ Թեմա. FrancoFest 2024. աննախադեպ գրական իրադարձություն. Հայաստանը միանում է Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը՝ «Գոնկուր»-ին։

Ժամը 15:30-ին «Incourt Tennis Club»-ում (Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1) ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի թենիսի ֆեդերացիան և «Կերոն» զարգացման հիմնադրամը հրավիրում են լրատվամիջոցներին՝ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսի: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան, թենիսիստուհի Էլինա Ավանեսյան (առաջին հայ մարզիկը, ով WTA վարկանիշային աղյուսակում բարձրացել է 50-րդ հորիզոնական), Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորկ Կարամանուկյան, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյան: Էլինա Ավանեսյանը վերջերս ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ արդեն իսկ հանդես գալով թենիսի խոշոր մրցաշարերում Հայաստանի դրոշի ներքո: Անմիջապես ասուլիսից հետո Էլինա Ավանեսյանը կհանդիպի Արցախից եկած երեխաների հետ, կկիսվի իր ընտանիքի պատմությամբ և կոգևորի զբաղվել թենիսով՝ հանձնելով նրանց նվերներ: «Կերոն» զարգացման հիմնադրամ +374 55 22 01 47, +374 91 46 49 78: 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Երևանի «Courtyard by Marriott» հյուրանոցի «Queen» սրահում (Տերյան 5) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ հրավիրում է մասնակցելու «Ինչպես լուսաբանել մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը» թեմայով դասընթացին, որն իրականացվում է ԶԼՄ-ների և ՀՀ նախարարությունների հասարակայնության հետ կապերի բաժինների ներկայացուցիչների համար։ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Առաքելյան, հեռ. +374 55 190708): 

 

Մշակույթ

Ժամը 𝟏𝟗:𝟑𝟎-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական 𝟖-րդ փառատոնը։

Ծրագրում կհնչեն Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը՝ «Ճամփորդական նոթատետր», Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար Եկվոն Սունվուն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս