Ամերիկյան ինդեքսներն աճել են - 13/09/24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների սեպտեմբերի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 41393.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 5626.02 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 17683.98 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Կալասը ողջունել է Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ առաքելությունների մանդատի երկարաձգման Իսրայելի որոշումը

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել․ ՆԳՆ

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Ճապոնիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է որակել Պուտինի այցը Իտուրուպ կղզի

Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան

Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության 5 տարին․ նոր մոտեցումներ, թվայնացում և արդյունավետության բարձրացում

«ԱԿԶ» ընկերությունը տուգանվել է․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին

Ռուսաստանը Բալթյան տարածաշրջանում լուրջ հակամարտության ռիսկեր է տեսնում

Փաշինյանն անդրադարձել է Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը