Բազմակողմանիությունն է պատասխանը գլոբալ անվտանգության և զարգացման մարտահրավերներին. Փաշինյանի ելույթն Ապագայի գագաթնաժողովի գլոբալ արշավի շրջանակներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-ին կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում, որն անցկացվել է առցանց: Այն նախաձեռնվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբայի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, արշավին միացել են ավելի քան 4 տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Իր ելույթում վարչապետը նշել է. 

«Մեծարգո նախագահ Մբումբա,

Մեծարգո կանցլեր Շոլց,

Մեծարգո գլխավոր քարտուղար Գուտերեշ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այս բարձր մակարդակի միջոցառմանը ելույթով հանդես գալու հնարավորության համար և ներկայացնելու Հայաստանի ակնկալիքներն Ապագայի գագաթնաժողովից։

Ներկայումս, երբ աշխարհը բախվում է ծանր մարտահրավերների և բազմաթիվ ճգնաժամերի, Ապագայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է տալիս խթանելու հավաքական ջանքերը՝ երաշխավորելու, որ բազմակողմ համակարգն ապահովում է խաղաղություն, արդարություն, բարգավաճում և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

Միջազգային զարգացումների ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ մենք դեռևս շարժվում ենք հակառակ ուղղությամբ, երբ ՄԱԿ-ը դեռ կարիք ունի կանխարգելման և հաշվետվողականության անհրաժեշտ գործիքների և մեխանիզմների՝ ընդդեմ միջազգային իրավունքի ոտնահարումների, հատկապես մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և ոճրագործությունների:

ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի հենքի վրա վերափոխված բազմակողմանիությունն է պատասխանը գլոբալ անվտանգության և զարգացման մարտահրավերներին՝ ի շահ ներկա և ապագա սերունդների՝ ապահովելու, որ բոլոր ձայները լսելի լինեն, և ոչ ոք հետևում չմնա:

Այս տեսանկյունից, «Հանուն ապագայի» դաշնագիրը կարևոր փաստաթուղթ է բազմակողմանիությանը նոր շունչ հաղորդելու համար, որի հիմքում պետք է լինի ՄԱԿ-ը:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել «Հանուն ապագայի» դաշնագրի բանակցություններում՝ մշակելու առաջադեմ և բովանդակալից գործողություններ՝ դեպի ավելի լավ, ավելի անվտանգ, ավելի խաղաղ և ներառական աշխարհի ճանապարհ հարթելու համար:

Մենք անհամբեր սպասում ենք Ապագայի գագաթնաժողովի քննարկումներին՝ հիմք ստեղծելու համաշխարհային կառավարման և միջազգային խաղաղության ճարտարապետության բարեփոխման, բնապահպանական արդարության ապահովման, տեխնոլոգիական անջրպետը կամրջելու և Միավորված ազգերի կազմակերպությանը կարող դարձնելու իր մանդատն իրականացնելու համար:

Մաղթում եմ բոլորիս հաջող Ապագայի գագաթնաժողով և անհամբերությամբ սպասում եմ մասնակցելու այդ առանցքային նախաձեռնությանը»:

Հայերեն English Français Русский

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին