Ադրբեջան

Օկամպոն չափազանց կարևոր է համարում հայ գերիների ազատման գործընթացի շուրջ աշխարհասփյուռ հայերի ջանքերի միավորումը

2 րոպեի ընթերցում

Օկամպոն չափազանց կարևոր է համարում հայ գերիների ազատման գործընթացի շուրջ աշխարհասփյուռ հայերի ջանքերի միավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման գործընթացի շուրջ համաշխարհային հայ համայնքի ջանքերի միավորումը չափազանց կարևոր է համարում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օկամպոն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դեր կարող է այս գործընթացում խաղալ հայկական սփյուռքը։

Օկամպոն ընդգծեց, որ հայ գերիների ազատման վերաբերյալ ամիսներ առաջ համացանցում իր կողմից նախաձեռնված արշավը բավականին hաջողված ծրագիր է։

«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանությունների և առաջին անգամ է, որ տեսնում եմ համաշխարհային մակարդակով համագործակցություն, ինչը ֆանտաստիկ ձեռքբերում է։ Այսինքն՝ հայերն այսքան ակտիվ կերպով համագործակցելու աննախադեպ փորձ են ձևավորում։ Սա Հայաստանը պաշտպանելու նպատակով է և չափազանց կարևոր է», - իր խոսքում նշեց Օկամպոն՝ հավելելով, որ պատանդների ազատ արձակման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն բոլոր հայերը։

Նրա դիտարկմամբ՝ այս հարցում հայերը միայնակ չեն, քանի որ շատ ու շատ համալսարաններ և ակադեմիական համայնքներ են միացել այդ նախաձեռնությանը։

«Հայկական սփյուռքը կարող է, առնվազն, միանալ այս գործընթացին», - ընդգծեց Մորենո Օկամպոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում