Մի քանի քաղաքների ընտրված մանակապարտեզներ երեխաները կկարողանան հաճախել 1 տարեկանից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փորձնական ծրագիր է մեկնարկում՝ հնարավորություն ստեղծելով, որ Գյումրիի, Վանաձորի և Երևանի ընտրված մանկապարտեզներն ընդունեն նաև 1 տարեկան երեխաների: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:  

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: 

«Ցանկանում ենք այնպես անել, որ մանկապարտեզները հասանելի լինեն նաև 1 տարեկան երեխաների համար: Այս փորձնական ծրագիրը պլանավորված է Գյումրիի, Վանաձորի և Երևանի ընտրված մանակապարտեզներում»,-ասաց նախարարը: 

Նախարարությունն այժմ այդ մանկապարտեզներին հավելյալ գույքով է ապահովում, գործընթացի ավարտից հետո կմեկնարկեն աշխատանքները: Արդեն իսկ կան հերթագրվածներ: 

Նախարարը նաև նշեց, որ քիչ չեն բնակավայրերը, որոնք երբևէ մանկապարտեզ չեն ունեցել: «Այս պահի դրությամբ մենք դեռևս ունենք մինչև 200 նման բնակավայր, որտեղ նախակրթարանի կամ մանկապարտեզի կարիք կա: Այդ ցանկերով հավելյալ աշխատանք ենք տանում, որ բոլոր բնակավայրերում հասանելիությունն ապահովենք»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը հիշեցրեց կառավարության կողմից 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի մասին:  Կառավարության ծրագրի թիրախն է բոլոր երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթության հասանելիություն:  

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին