Քաղաքականություն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ և անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում