Ամերիկյան ինդեքսներն աճել են- 12/09/24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների սեպտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 41096.77 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 5595.76 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 17569.68 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Երևանի Հալաբյան փողոցից հայտնաբերված նորածնի առողջական վիճակում դրական դինամիկա կա

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների նոր փոխանակում են կատարել

Էդգար Ղազարյանի ելույթից հետո ԱԺ-ում վիճաբանություն է ծավալվել. ՔՊ-ն Ղազարյանից ներողություն է ակնկալում

Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի

ՍԱՏՄ-ն կասեցրել է գազավորված ըմպելիքների հերթական արտադրամասերի արտադրական գործունեությունը

Կալասը ողջունել է Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ առաքելությունների մանդատի երկարաձգման Իսրայելի որոշումը

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Ճապոնիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է որակել Պուտինի այցը Իտուրուպ կղզի

Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան