Ռուսաստան

Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պուտինն ընդգծել է Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների բավական հաջող զարգացումը։

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, ընդ որում, բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է մեր աշխատանքի համակարգմանը միջազգային ասպարեզում, դա վերաբերում է տնտեսական փոխգործակցության, մշակութային և հումանիտար ոլորտի հետ կապված հարցերին», - ասել է ՌԴ նախագահը։

Նա հավելել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացումը կքննարկի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում։

«Այդ ամենը մնում է մեր օրակարգում և, ի թիվս այլ բաների, լինելու է ՉԺՀ նախագահի հետ մեր քննարկումների առարկան Կազանում բազմակողմ և երկկողմ հանդիպումների ժամանակ», - նշել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինի և Վան Իի բանակցություններին ռուսական կողմից մասնակցում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում