Միացյալ Նահանգներ

Քննչական կոմիտեի պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցել է քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների տարեկան համաժողովին

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցել է քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների տարեկան  համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական  վարչության պետ Արմինե Գևորգյանը 2024թ. սեպտեմբերի 1-5-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են ԱՄՆ Չիկագո քաղաքում կայացած՝ 2024թ. կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի (IAWP) տարեկան համաժողովին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, համաժողովի ընթացքում անցկացվել են թեմատիկ սեմինարներ՝ նվիրված կանանց դերի հզորացմանը, գենդերային հավասարությանը և առաջնորդությանը:

Համաժողովին, որը քրեական արդարադատության ոլորտների կին ներկայացուցիչների ամենամեծ հավաքն է, հայկական պատվիրակությունը մասնակցել է առաջին անգամ։ 

Դրա շրջանակներում նաև հանդիպումներ և փորձի փոխանակմանը միտված քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ 

Համաժողովին հայկական պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ՆԳՆ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում