Բայդենն ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Կիևի կողմից հեռահար զենքերի օգտագործման սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակնարկել է, որ Վաշինգտոնը կարող է վերացնել սահմանափակումները Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ հեռահար հրթիռների օգտագործման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն կվերացնի զենքի օգտագործման գործող սահմանափակումները, Բայդենն ասել է, որ իր վարչակազմն այժմ քննարկում է դա։ 

ԱՄՆ նախագահի այս մեկնաբանությունը հնչում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Մեծ Բրիտանիայի նրա պաշտոնակից Դեյվիդ Լեմիի՝ Կիև այցից առաջ։ Բլինքենը հայտնել է, որ այցի նպատակն է «անմիջապես Ուկրաինայի ղեկավարությունից լսել» իրենց նպատակների մասին և այն մասին, թե «ինչ կարող ենք մենք անել այդ կարիքներին աջակցելու համար»։

Բլինքենը և Լեմին Ուկրաինա են մեկնում Լոնդոնում անցկացված բանակցություններից հետո։

Եթե Ուկրաինային տրվի հեռահար զենքերով ՌԴ-ի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվություն, ապա կբավարարվի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ բազմիցս հնչեցրած խնդրանքը. Զելենսկին պնդում է, որ զենքի կիրառման սահմանափակումների պատճառով իրենք Մոսկվայի դեմ կռվում են, ասես, ձեռքերը կապված։ 

Ռուսաստանն առայժմ չի մեկնաբանել Բայդենի խոսքերը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ասել էր, որ նման քայլը կհանգեցնի շատ լուրջ խնդիրների։ 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան