Մշակույթ

Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում

3 րոպեի ընթերցում

Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը: 

Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին կներկայացվի մարզի մշակութային ներուժը:

Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք մեկ տարվա կտրվածքով շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը: 

Մարզերում կրթամշակութային էքսպոները կանցկացվեն հետևյալ վայրերում՝

Արարատի մարզ-ք. Արտաշատ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն,

Արագածոտնի մարզ-ք. Աշտարակ, Աշտարակի մշակույթի պալատ / Աշտարակի դրամատիկական թատրոն,

Արմավիրի մարզ-ք. Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան,

Կոտայքի մարզ-ք. Հրազդան, Կոտայքի երկրագիտական թանգարան,

Շիրակի մարզ-ք. Գյումրի,  Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան,

Լոռու մարզ-ք. Վանաձոր, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն,

Տավուշի մարզ-ք. Դիլիջան, Դիլիջանի երկրագիտական թանգարան,

Սյունիքի մարզ-ք. Գորիս, Ակսել Բակունցի տուն-թանգարան,

ք. Կապան, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թանգարան,

Գեղարքունիքի մարզ-ք. Գավառ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան,

Վայոց ձորի մարզ-ք. Եղեգնաձոր, Եղեգնաձորի պատկերասրահ:

Նախարարությունն ակնկալում է դպրոցականների և ուսուցիչների ակտիվ մասնակցությունը:

Գերատեսչությունից միաժամանակ հայտնում են, որ Երևանում «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավը կանցկացվի առանձին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում