Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են իսրայելական ավիահարվածներից 5 զոհի, 19 վիրավորի մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայում հայտնել են իսրայելական ավիահարվածներից 5 զոհի, 19 վիրավորի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, առնվազն 19 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։

Նշվում է, որ Սիրիայի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Տարտուսի և Համայի նահանգներում մի քանի պայթյուն է լսվել, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ 

«Կիրակի օրը՝ 2024 թ. սեպտեմբերի 8-ին, մոտավորապես ժամը 23:20-ին, իսրայելական հակառակորդը հարձակում է ձեռնարկել Լիբանանի հյուսիս-արևմտյան ուղղությունից՝ թիրախավորելով մի շարք ռազմական օբյեկտներ կենտրոնական շրջանում։ ՀՕՊ համակարգերը կալանել են ագրեսորի հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը», - SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրներից մեկը։ 

Համայի Մասյաֆ քաղաքի հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հարվածների հետևանքով Մասյաֆի մայրուղիներից մեկի վրա հրդեհ է բռնկվել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում