ԿԺԴՀ-ն հայտարարել է միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ առճակատման նախապատրաստվելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ առճակատմանը նախապատրաստվելու ուղղությամբ գործնական քայլերը շարունակելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության կայքում:

Նշվում է, որ վերջերս Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան անցկացրել են «Ընդլայնված զսպման ռազմավարական խորհրդատվական մարմնի» և «Միջուկային խորհրդատվական խմբի նմանակման վարժանք» հանդիպում, ինչը Փհենյանի գնահատմամբ, ցույց է տալիս Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության դեմ ռազմական դավադրության հետագա ընդլայնման մտադրությունը:

Հայտարարության մեջ Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել և խստորեն դատապարտել գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային ռազմավարական կայունությունը և մեծացնում միջուկային հակամարտության հավանականությունը:

Փհենյանը ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում և տարածաշրջանում ավելի ու ավելի անվտանգության միջավայրի վատթարացման աղբյուր հանդիսանալու և միջուկային սպառնալիքների ստեղծման մեջ:

Երկրի ԱԳՆ-ն ընդգծել է, որ խստորեն վերահսկելու և կառավարելու է Կորեական թերակղզու անվտանգային իրավիճակը և կշարունակի գործնական միջոցներ ձեռնարկել՝ նախապատրաստվելու միջուկային սպառնալիքների զսպման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ երկարատև առճակատմանը: 

 

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ