Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի նիստԱռաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով: 

ԱՆՈՆՍ

09 սեպտեմբեր,  2024            

 

ՀՀ նախագահական

 

ՀՀ ԱԺ

10։00-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի ութերորդ նստաշրջանի հերթական նիստը

ՀՀ կառավարություն

13։10-ին Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով

ՀՀ նախարարություններ

 

Պետական կառույցներ

9։30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա գործակարգավարական խորհրդակցություն

Ժամը չկա «Seven Visions» (Դվին) համալիրում (Պարոնյան 40) սեպտեմբերի 9-11-ը ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր: Լուսաբանման ենթակա պաշտոնական հատվածը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին կարելի է հետևել «Դվին» համալիրում գործող մամուլի կենտրոնում՝ ուղիղ հեռարձակմամբ: Մամուլի կենտրոնը հագեցած է տեսաձայնային սարքերով (video box, audio box), որոնք լրագրողներին հնարավորություն կտան հետևել համաժողովի ընթացքին և ունենալ բարձր որակի կադրեր և ձայն: Վերոնշյալ սարքավորումներին միանալու համար խնդրում ենք ձեզ հետ ունենալ անհրաժեշտ տեխնիկական պարագաներ՝ լարեր և այլ սարքավորումներ: Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է: Նախապես գրանցվելու պարագայում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցազրույցներ անցկացնել միջոցառման մասնակիցների հետ:  

Ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում (Բաղրամյան պողոտա 24, 1-ին հարկ), կմեկնարկի «Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզ» (self-propagating high-temperature synthesis SHS-2024) միջազգային գիտաժողովը: Հայաստանում կայանալիք SHS 16-րդ միջազգային գիտաժողովին պլենար զեկուցումներով հանդես կգան ճանաչված գիտնականներ. պրոֆեսոր Ալեքսանդր Մուկասյանը (Նոթր Դամի համալսարան, ԱՄՆ), պրոֆեսոր Մակիս Անգելակերիսը (Սալոնիկի Արիստոտելի համալսարան, Հունաստան), պրոֆեսոր Միխաիլ Ալիմովը (Ա.Գ. Մերժանովի անվան կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության պրոբլեմների ինստիտուտ, ՌԴ) և պրոֆեսոր Դմիտրի Շտանսկին (Ազգային հետազոտական ​​տեխնոլոգիական համալսարան (ՄԻՍԻՍ, ՌԴ)։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը: ՀՀ ԳԱԱ 

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:30-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում» («Symmetry Methods in Physics» SYMPHYS-XIX) խորագրով միջազգային XIX գիտաժողովը՝ նվիրված պրոֆեսոր Ալեքսեյ Սիսակյանի հիշատակին։ Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 60 գիտնականներ ամբողջ աշխարհից: Գիտաժողով՝ սեպտեմբերի 9-13-ը: 

 

Մամուլի ակումբներ

 

Մշակույթ

Ժամը 19:00-ին Կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ՝ աշնանային համերգաշարը և այն մեկնարկում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի հոբելյանին նվիրված համերգով: Համերգային երեկոն կվարի երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:

 

Հոգեւոր

 

Սպորտ

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ