Տնտեսություն

ԱՄՆ ՄԶԳ-ն 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին հատկացվող աջակցության չափը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ՄԶԳ-ն 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին հատկացվող աջակցության չափը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին հատկացվող աջակցության չափը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում, որն արժանացավ կառավարության անդամների հավանությանը։  

Նշվում է, որ նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև 2022թ. հունիսի 29-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրում, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի: 

Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման ամրապնդման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը: 

Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի Համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում