Աշխարհ

Պաղեստինը հայտնել է, որ Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 685-ի

1 րոպեի ընթերցում

Պաղեստինը հայտնել է, որ Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 685-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողության սկզբից ի վեր՝ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ռազմական և ոստիկանական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 685-ի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչ օրս Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում վիրավորվել է 5700 պաղեստինցի։ Միայն անցած չորեքշաբթի օրվանից ի վեր, երբ իսրայելական բանակը լայնածավալ արշավանքներ է ձեռնարկել մի քանի քաղաքներում և փախստականների ճամբարներում, այդ հատվածում 33 արաբ է սպանվել և մոտ 130-ը վիրավորվել։

Նշվում է, որ սպանվածների թվում կան մոտ մեկ տասնյակ դեռահասներ և տարեցներ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում