ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քննարկման փուլում է Սիսիանի օդանավակայանի վերականգնման և կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ Սիսիանի օդանավակայանից, որտեղ վայրէջք է կատարել նրա ուղղաթիռը։
«Վայրէջք կատարեցինք Սիսիանի օդանավակայանում, որի լիարժեք վերականգնումը և կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ծրագիրը քննարկման փուլում է»,- գրել է Փաշինյանը։