ՄՔԴ-ն չի դիմել Մոնղոլիայի նախագահին Պուտինի այցից առաջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկություններն այն մասին, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դիմել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխին՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի այցի նախաշեմին, իրականությանը չի համապատասխանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ուլզիբայարին Զոլբայարը։

«Եկեք հերքենք համացանցում տարածվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները: Տեղեկությունը, որ ՄՔԴ-ն Մոնղոլիայի նախագահին ուղղված նամակում հայտարարություններ ու կոչեր է փոխանցել՝ կապված սեպտեմբերի 3-ին ՌԴ ղեկավարի՝ մեր երկիր կատարելիք այցի վերաբերյալ, սուտ է և փաստերի խեղաթյուրում, այլ ոչ թե պաշտոնական աղբյուրից ստացված տեղեկատվություն», - պաշտոնյայի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը մտահոգություններ չունի այն առումով, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։ Ըստ նրա՝ ՌԴ-ն և Մոնղոլիան «հիանալի երկխոսություն» ունեն, և Պուտինի այցի բոլոր ասպեկտները մանրամասն նախապատրաստվել են։ 

Ռուսաստան

Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Պուտինի այցի ընթացքում Ռուսաստանը և Մոնղոլիան նախատեսում են ստորագրել Ուլան Բատորի ՋԷԿ-3-ի արդիականացման մասին հուշագիր։ 

Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին Մոնղոլիայում իր պաշտոնական այցի ընթացքում կմասնակցի Խալխին Գոլ գետի մոտ ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերի կողմից ճապոնական զորքերի նկատմամբ տարած հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել պատերազմական հանցագործության, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի տարածքից երեխաներին անօրինական կերպով Ռուսաստան տեղափոխելու համար։ Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան