Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Ժամը 09:30-ին Double Tree by Hilton հյուրանոցում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ սեպտեմբերի 1-2-ը կանցկացվի միջազգային համաժողով «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով: 

 

Ժամը 10:00-ին Անի Պլազա հյուրանոցում (Սայաթ Նովա 19) կմեկնարկի Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի տարածաշրջանային համաժողովը, որն այս տարի անցկացվում է Երևանում: Համաժողովին մասնակցում են ոլորտի մասնագետներ և պաշտոնատար անձինք աշխարհի 27 երկրներից:

 

Ժամը 10:00-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի 114 սրահում:

Ժամը 15:00-ին ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա 214 սրահում: 

 

Ժամը 17:00-ին ԳԱԿ Պատկերասրահում (հասցե՝ Աբովյան 13)կբացվի «Փարաջանով 100» ցուցահանդեսը: Այն ամփոփումն է Սերգեյ Փարաջանովի

100-ամյակին նվիրված լայնածավալ նախագծի, որը Հենրիկ Իգիթյանի անվան

Գեղագիտության ազգային կենտրոնն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության

աջակցությամբ: Մի քանի ամիս շարունակ ԳԱԿ երևանյան և մարզային բոլոր

ստորաբաժանումների կերպարվեստի արվեստանոցների սաները ճանաչողական և

գործնական հետաքրքիր ճանապարհ են անցել: Սերգեյ Փարաջանովի թանգարանում

նրանք ծանոթացել են վարպետի կյանքին ու ստեղծագործությանը, այնուհետև, այդ

ամենով ոգեշնչված, արվեստի տարբեր տեխնիկաներով և ուղղություններով ստեղծել

սեփական աշխատանքները:

 

Ժամը 18։30-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը սիրով հրավիրում են անվանի ֆրանսահայ ռեժիսոր Ժակ Քեբադեանի «20 տարի անց» ֆիլմի դիտմանը և հեղինակի հետ հանդիպմանը։

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում