Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ժամանակավոր հրադադարի, որպեսզի Գազայում պոլիոմիելիտի պատվաստումներ կատարվեն

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ժամանակավոր հրադադարի, որպեսզի Գազայում պոլիոմիելիտի պատվաստումներ կատարվեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչները համաձայնել են ընդմիջել ռազմական գործողությունները, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան պոլիոմիելիտի դեմ պատվաստել Գազայի հատվածի բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան «Ջիհադա Տահու» շարժման մամուլի խոսնակին:

Եգիպտական ​​աղբյուրների տեղեկություններով՝ մարդասիրական ժամանակավոր զինադադարի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս. այն կտևի 3-5 օր՝ ցերեկային ժամերին: Սակայն, զինադադարը չի գործի Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը իրականացնում է ինտենսիվ ռազմական գործողություններ:

Ըստ ԶԼՄ-ների, զինադադարը, որի հաստատման հնարավորությունը Եգիպտոսի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են նախորդ շաբաթ, կախված չի լինելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև որևէ պայմանավորվածությունից, քանի որ այդ անկլավում հրադադարի և պատանդներին ազատելու բանակցություններում դեռևս որևէ տեղաշարժ չի արձանագրվել:

Վերահսկվող տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը, որը ստեղծվել է երկրի պաշտպանության նախարարությանը կից, հայտնել է, որ Գազայի հատված է առաքվել պոլիոմիելիտի պատվաստանյութ՝ ավելի քան 1.2 միլիոն մարդու համար: Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ իրականացվելիք պատվաստումների արշավը կյանքի է կոչվելու Իսրայելի պաշտպանության բանակի հետ համատեղ՝ մարդասիրական դադարների ընթացքում, որոնք բնակչությանը հնարավորություն են ընձեռելու հասնել բժշկական կենտրոններ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում