Նուրսուլթան Նազարբաևի նախկին ազգականը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու նախկին կինը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել է շորթման և ինքնարարչության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացրել Ալմաթիի միջշրջանային մասնագիտացված քրեական դատարանը:

Գուլմիրա Սաթիբալդին մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնցով պատիժ է նախատեսված ապօրինի ազատազրկման, շորթման և ինքնարարչության համար: Սաթիբալդին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:

Նրա հանցակից և նախկին օգնական Մադի Բատիրշաևը մեղավոր է ճանաչվել մարդուն՝ ապօրինի կերպով ազատությունից զրկելու համար և դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ 

Գործով պարզվել է, որ 2011 թվականին Սաթիբալդին բաժնետիրական ընկերություններից մեկի սեփականատիրոջ հետ համաձայնության է եկել բիզնեսը համատեղ վարելու վերաբերյալ և ոչ պաշտոնական հիմունքներով դարձել է այդ ընկերության համասեփականատեր։ Դրանից 8 տարի անց ամբաստանյալը 5 միլիարդ տենգե յուրացնելու մեղադրանք ներկայացնելով տուժողին՝ իր անձնական օգնականի հետ կազմակերպել է գործարարին 165 օր լիակատար սոցիալական մեկուսացման մեջ պահելու գործողությունը:

Ըստ դատարանի՝ այդ ընթացքում ամբաստանյալը շորթման միջոցով տիրացել է տուժողի և նրա մերձավոր ազգականների դրամական միջոցներին և ունեցվածքին՝ նրանց պատճառելով 217.9 մլն տենգեի վնաս։ Նույն անձի հանդեպ իրականացված այլ գործողություններով ներառյալ պատճառված վնասի չափը ընդհանուր առմամբ հասնում է 1.2 միլիարդ տենգեի:

Դատարանի որոշմամբ՝ Սաթիբալդին նյութական վնասի փոխհատուցման կարգով տուժածին կվճարի 2.6 մլրդ տենգե ու ևս 10 մլն տենգե՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Բատիրշաևան էլ կփոխհատուցի 2 մլն տենգեի վնաս։

2023 թվականից ի վեր Գուլմիրա Սաթիբալդիի նկատմամբ համանման մեղադրանքներով հարուցվել է երեք քրեական գործ: 

Հայերեն

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման