Սթարմերն ու Շոլցը երկկողմանի պայմանագրով ձգտում են վերականգնել Բրիտանիա–ԵՄ հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում պայմանավորվել են աշխատել հավակնոտ պայմանագրի ուղղությամբ, որը կընդգրկի պաշտպանության ոլորտից մինչև առևտրին վերաբերող հարցեր, և կկազմի Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերականգնման մի մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: 

Նշվում է, որ Եվրամիության մեծ երկրներ՝ Գերմանիա և Ֆրանսիա, վարչապետ Քեյր Սթարմերի այցի նպատակն է օգնել Մեծ Բրիտանիային՝ դուրս գալու եվրոպական դաշնակիցների հետ նախկին պահպանողական կառավարության դյուրագրգիռ հարաբերություններից: 

Նոր պայմանագիրը կխորացնի համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի և մշակույթի ոլորտներում՝ միաժամանակ ավելացնելով առևտուրը:

Սթարմերը շեշտել է, որ աճը իր կառավարության թիվը մեկ առաքելությունն է: 

«Եվ այն, ինչ մենք հստակ հասկանում ենք, այն է, որ Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում մեր գործընկերների հետ հարաբերություններ հաստատելը կարևոր նշանակություն ունի դրան հասնելու համար», -ասել է նա: 

 

Հայերեն English Русский

Ֆրանսիայի և Բրիտանիայի կործանիչները մասնակցել են միջուկային ուժերի համատեղ զորավարժություններին

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված լուծումները. COP17-ի միջազգային մասնակիցների առաջարկները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են տարբեր ոլորտներին առնչվող նախագծեր

Շուրջ 50 000 մարդ է մահացել ամռանը Եվրոպայում անոմալ տապի պատճառով

ՌԴ ԱԳՆ-ում նշել են ԱՄՆ-ի հետ դեպի հարաբերությունների կարգավորում տանող քայլերը

Ռումինիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից հետո ևս մեկ նավ է խորտակվել․ 1 նավաստի զոհվել է, 3-ը՝ անհետ կորել