Քաղաքականություն

Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։

«Քննարկումը շարունակվել է Անդրկովկասում տիրող իրավիճակի տարբեր հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման և սահմանագծման, երկու պետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Այդ կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հնարավոր բոլոր օգնությունները Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ օրեր առաջ Ադրբեջան կատարած պետական ​​այցի հաջող արդյունքների կապակցությամբ։

Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։

 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում