Ֆրանսիան դեռ մնում է առանց վարչապետի՝ կառավարություն կազմելու բանակցությունների ձախողման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արդեն երրորդ օրն է՝ երկարաձգել է կուսակցությունների ղեկավարների հետ բանակցությունները նոր կառավարություն ձևավորելու շուրջ։ Միևնույն ժամանակ Մակրոնը մեծ քննադատության է արժանացել, քանի որ օգոստոսի 26-ի երեկոյան բացառել է, որ վարչապետի պաշտոնում կնշանակի «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի թեկնածուին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

«Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը հաղթել էր հուլիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն քանի որ չէր ստացել բացարձակ մեծամասնություն, չի կարողացել միայնակ կառավարություն կազմել։

Օգոստոսի 27-ին սոցիալիստների և կանաչների ղեկավարները հայտարարել են, որ չեն մասնակցի Մակրոնի հետ հետագա բանակցությունների երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար։ Նրանք իրենց աջակիցներին կոչ են արել խաղաղ ցույցեր անցկացնել։

Ֆրանսիայի վարչապետը ընտրություններում Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիայի պարտությունից հետո հրաժարական է տվել, որից հետո երկիրը չի կարողանում կառավարություն ձևավորել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտահերթ ընտրություններ էր նշանակել ժամկետից երեք տարի շուտ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի ծայրահեղ աջերի հաղթանակից հետո: 

 

Հայերեն Русский

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել

«Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական ինքնատիպ էսքիզները՝ Կոմիտասի-թանգարան ինստիտուտում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Շոգի հետևանքով Ֆրանսիայի տնտեսական կորուստները կարող են հասնել 6 մլրդ եվրոյի. Le Monde

Բեսենթը հնարավոր է համարել մոտակա օրերին ԱՄՆ-ի և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի թեմայով համաձայնության հասնելը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով