Պակիստանում զինված խմբավորման հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի

1 րոպեի ընթերցում

Պակիստանում զինված խմբավորման հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պակիստանում օգոստոսի 25-ի երեկոյան սկսված չորս զինված հարձակումների հետևանքով 38 խաղաղ բնակիչ է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պակիստանի Բելուջիստան նահանգի կառավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ  հարձակումներն իրականացրած խմբավորումը նախկինում զբաղվել է ահաբեկչական գործունեությամբ։ 

Ավելի վաղ՝ Պակիստանի պետական ​​ռադիոալիքը հայտնել էր երկրի անվտանգության ուժերի կողմից շարունակվող հատուկ գործողության արդյունքում 12 գրոհայինի ոչնչացման մասին։

Անցած կիրակի օրը գրոհայինների հարձակման են ենթարկվել պակիստանյան 4 քաղաքների ոստիկանական բաժանմունքները։ 

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև Բելուջիստանի մի շարք բնակավայրերում պայթյունների մասին։ Ըստ նահանգային պաշտոնյաների, գրոհայինները պայթեցրել են նաև Պակիստանը հարևան Իրանի հետ կապող երկաթուղային գիծը շրջանցիկ Մասթունգ քաղաքի մոտ:

 Ավելի ուշ, Պակիստանում արգելված «Բելուջիստանի ազատագրական բանակ»-ը ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում