Օգոստոսի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 օգոստոս,  2024      

Մամուլի ակումբներ

ժամը 12։00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

ԹԵՄԱ՝ կոնյակի և գյուղմթերքների արտահանման և մթերման ահազանգերը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես տավարաբուծության , ոչխարաբուծության  և մեղվաբուծության զարգացումը․ գյուղատնտեսական ոլորտում մասնագետների խնդիրները։

«Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։

Մշակույթ                                                

Ժամը 16։00-ին Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է հանդիպման լիբանանահայ լուսանկարիչ, արվեստագետ Հրայր Բազէ Խաչերեանի հետ։ Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Հրայր Բազէի «Խաչքար» եռալեզու (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն) գիրքը։

Հրայր Բազէն առաջին խաչքարերը լուսանկարել է 1992 թվականին Արցախում, այնուհետև Հայաստանում և բոլոր այն երկրներում, որտեղ կան հայկական խաչքարեր։ Նա ամենաշատ խաչքարեր նկարած լուսանկարիչն է։ Խաչքարեր նկարելու որոշումը հետաքրքիր նախապատմություն ունի....

Շատ մանրամասներ ու բացահայտումներ կլինեն միջոցառման ընթացքում։

Հասցեն՝ Տերյան 72, ՀԱԳ թամանյանական մասնաշենք:

Ժամը 14:00-ին Փարաջանովի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս:

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենիտիկի 81-րդ միջազգային կինոպառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում: Անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ Հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ:

Սիրով սպասում ենք: Գալու դեպքում՝ կխնդրեմ զանգահարել՝ +37499450100

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում