Սպորտ

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեծանվարշավի մասնակիցներն ամբողջական շրջան են կատարել Սևանի շուրջ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեծանվարշավի մասնակիցներն ամբողջական շրջան են կատարել Սևանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած և օգոստոսի 24-ին մեկնարկած հեծանվարշավի մասնակիցներն ամբողջական շրջան են կատարել Սևանա լճի շուրջ՝ երկու օրում անցնելով 213 կիլոմետր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով արշավի երկրորդ օրը ներկայացնող տեսանյութ։

«Հեծանվով Սևանի շուրջ ամբողջական շրջան արեցինք՝ 213 կմ: Երկրորդ օրը քշեցինք 121 կմ»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հեծանվորդներն արշավի առաջին օրն անցել են 92 կիլոմետր և գիշերել Սևանա լճի ափին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում