Առողջապահական ծրագիր՝ 65 և բարձր տարիքի քաղաքացիների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է:

«Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն և սքրինինգ կիրականացվի նշված տարիքային խմբի քաղաքացիների համար (մինչև 20 այցելու՝ յուրաքանչյուր պոլիկլինիկայում)»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Ստորև ներկայացվում է ժամանակացույցը

Օգոստոսի 26 - Երևանի «Ավան» ԱԿ, հասցե՝ Մարշալ Խուդյակովի փ. ,153
Օգոստոսի 27 - Երևանի «Արաբկիր» ԱԿ, հասցե՝  Հրաչյա Քոչարի փ. 21 շենք
Օգոստոսի 28 - Երևանի «Տիգրան Մեծ» ԱԿ, հասցե՝ Տիգրան Մեծ պ., 36ա
Օգոստոսի 29- «Նորք-Մարաշ» ԱԿ ՓԲԸ, հասցե՝ Գարեգին Հովսեփյան փ.,8
Օգոստոսի 30- Երևանի «Բագրատունյաց» ԱԿ, հասցե՝ Ներքին Շենգավիթ 9-րդ փ., 32 շենք: 

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին