Քաղաքականություն

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել  է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

 Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում