Ողջիում կառուցվում է խեցգետնաբուծական համալիր

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,16 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում ընթացքի մեջ են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են  «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. պետական աջակցության» ծրագրի շրջանակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ըստ նախատեսվածի 1350 քմ տարածք ընդգրկող, շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով իրականացվող խեցգետնաբուծական համալիրը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։ Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը փոխհատուցելու է պետությունը։

«Շատ կարևոր է, որ պետություն-անհատ ձեռներեց համագործակցության արդյունքում այսօր մարզի գյուղական բնակավայրերից մեկում նման համալիր է կառուցվում։ Կառավարության աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ոչ միայն կնպաստի բնակավայրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացմանը, այլև հնարավորություն կտա նոր աշխատատեղերի ու նոր ձեռնարկների մասին խոսել»,-Ողջի կատարած այցի ժամանակ  նշել է Շիրակի մարզպետ  Մուշեղ Մուրադյանը։ 

Խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրը կնքած անհատ ձեռներեց Կարինե Թորոսյանը նշել է, որ բուծելու են ավստրալիական կապույտ գույնի կարմրաչանչ խեցգետին, որն ընդամենն ութ ամսում հասունանում է և կարելի է օգտագործել։        

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ