Հայաստան

Մաքսային մարմինը ձեռնարկել է միջոցներ՝ «Բագրատաշեն»–ում թոթափելու ծանրաբեռնվածությունը

2 րոպեի ընթերցում

Մաքսային մարմինը ձեռնարկել է միջոցներ՝ «Բագրատաշեն»–ում թոթափելու ծանրաբեռնվածությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային մարմինը «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացած հերթերը, ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկել է քայլեր:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից: 

ՊԵԿ–ից հիշեցրել են՝ Վերին Լարսի անցակետից դեպի Վրաստան ուղղությամբ մարդատար մեքենաների հոսքով պայմանավորված՝ Լարսում գոյացել էին աննախադեպ կուտակումներ, որի պատճառով առաջնահերթություն էր տրվել մարդատար մեքենաների հոսքը թեթևացնելուն: 

«Մեծ տեմպով Լարսից բաց են թողնվել բեռնատար տրանսպորտային միջոցները, որի հետևանքով «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացել են հերթեր: Այնուամենայնիվ, մաքսային մարմինը ձեռնարկել է միջոցներ՝ «Բագրատաշեն» մաքսային անցման կետում ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,–հայտնեցին կոմիտեից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակոՎ 2024 թվականի օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում սահմանափակվելու է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում