Ռուսաստան

Բրիտանական տանկերն օգտագործվել են Կիևի կողմից Կուրսկ ներխուժման ժամանակ. BBC

1 րոպեի ընթերցում

Բրիտանական տանկերն օգտագործվել են Կիևի կողմից Կուրսկ ներխուժման ժամանակ. BBC

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մատակարարված Challenger 2 տանկերն օգտագործվել են Կիևի կողմից՝ Ռուսաստանի տարածք անակնկալ ներթափանցման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտնում, թե բրիտանական կոնկրետ ինչ զենքեր են օգտագործվում Ուկրաինայի կողմից։ Սակայն Ռուսաստանի տարածք ուկրաինական ուժերի ներթափանցումից հետո գերատեսչությունը վերահաստատել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Բրիտանիայի կողմից մատակարարված զենքերը «Ռուսաստանի անօրինական հարձակումների դեմ ինքնապաշտպանության համար», հավելում է BBC-ն։ 

«Դա չի բացառում Ռուսաստանի տարածքում գործողությունները: Մենք հստակ ենք դարձրել նվիրաբերման գործընթացի ժամանակ, որ սարքավորումները պետք է օգտագործվեն միջազգային օրենքին համապատասխան», - հավելել է պաշտպանության նախարարության խոսնակը։

Ըստ BBC-ի՝ այս քաղաքականությունը նշանակում է, որ Ուկրաինայի հարձակման ժամանակ կարող են օգտագործվել հակատանկային հրթիռներ, հրետանի, զրահատեխնիկա և Մեծ Բրիտանիայի կողմից նվիրաբերված այլ զինատեսակներ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում