ՄՈՍԿՎԱ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 17885.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 7333.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 8281.05 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.47%-ով և կազմել 1004.90 կետ: