ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Իսրայելին 20 մլրդ դոլարի սպառազինության հնարավոր վաճառքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Իսրայելին 20 միլիարդ դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակի հնարավոր վաճառքին, այդ թվում՝ հիսուն F-15 կործանիչ, փոխադրամիջոցներ, միջին հեռահարության հրթիռներ և զինամթերք` տանկերի ու ականանետների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պենտագոնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը: 

«ԱՄՆ-ն հանձնառու է Իսրայելի անվտանգությանը, և մեր ազգային շահերի համար կենսական նշանակություն ունի օգնել Իսրայելին՝ զարգացնելու իր ներուժը և ուժեղ ու պատրաստ պահելու ինքնապաշտպանության համար: Առաջարկվող վաճառքը համապատասխանում է այս նպատակներին», - ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ենթադրվող վաճառքը «կուժեղացնի Իսրայելի կարողությունը՝ դիմակայելու ներկա ու ապագա թշնամիների սպառնալիքներին, նրա տարածքի պաշտպանությունը, ինչպես նաև կծառայի որպես տարածաշրջանային սպառնալիքները զսպող միջոց», միաժամանակ այն «չի փոխի տարածաշրջանում ուժերի հիմնական ռազմական հավասարակշռությունը»:

Հնարավոր գործարքը ներառում է մինչև 50 F-15 կործանիչ, ինչպես նաև 30 AIM-120 AMRAAM միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռ, 120 միլիմետրանոց տանկային զինամթերք, ականանետային զինամթերք և M1148A1P2 մարտավարական փոխադրամիջոցներ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, վերոնշյալ սպառազինությունը Իսրայել չի հասնի մոտ ժամանակներս, քանի որ պայմանագրերի կատարումը, հավանաբար, տարիներ կպահանջի։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց սպանության համար: Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր առնչությունը Հանիյեի սպանությանը։

Հայերեն Русский

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին