Բայդենը Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումն անվանել է «իսկական երկընտրանք Պուտինի համար»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ իրավիճակն անվանելով «իսկական երկընտրանք» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Սա իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», - Նյու Օռլեանում լրագրողների հետ զրույցում ասել է Բայդենը։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները մշտական կապի մեջ են ուկրաինական կողմի հետ՝ կապված զորքերի առաջխաղացման հետ։ Շուրջ 1000 ուկրաինացի զինվորներ օգոստոսի 6-ից մտել են Կուրսկի մարզ՝ տանկերով և զրահապատ մեքենաներով։ Ուկրաինան հայտնել է, որ մարզում վերահսկում է 74 բնակավայր։ 

Իր հերթին Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները նախապես չեն տեղեկացրել ԱՄՆ վարչակազմին Կուրսկի մարզ ներխուժելու մասին։ 

«Մենք դրա հետ կապ չունենք։ Ուկրաինան ինքը պետք է խոսի իր ռազմական գործողությունների մասին։ Այս հարցում մեր քաղաքականությունը չի փոխվել», - ասել է Սպիտակ տան խոսնակը։

Բայդենը մայիսին Կիևին թույլ է տվել ամերիկյան զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում թիրախների հարվածելու համար՝ Ուկրաինայի Խարկով քաղաքում ռուսական հարձակումը հետ մղելու համար։ 

Հայերեն العربية English Français Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր