Մերձավոր Արևելք

Պենտագոնն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Պենտագոնն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր ես զանգահարեցի Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտին, որպեսզի տեղեկացնեմ նրան ԱՄՆ-ի ուժերի տեղակայման փոփոխությունների մասին և հաստատեմ իմ ամուր աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը: Ամերիկյան F-22 Raptor կործանիչները, որոնք այսօր ժամանել են տարածաշրջան, ներկայացնում են ագրեսիայի զսպման, տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ զինված ուժերի պաշտպանության բազմաթիվ միջոցառումներից մեկը: Ես նաև ընդգծել եմ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը, որը թույլ կտա ազատ արձակել պատանդներին»,- գրել է Օսթինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում